Վայ։ Ինչ-որ բան սխալ է

Մենք չկարողացանք ուղարկել ձեր հաղորդագրությունը: Խնդրում ենք ստուգել մուտքագրված տվյալները և կրկին փորձել: Եթե խնդիրը մնում է, կապնվեք մեզ հեռախոսով կամ էլ.փոստով.

Fitch Ratings-ը բարելավել է «Արմբրոկ»-ի վարկանիշային հեռանկարը՝ «կայուն»-ից դարձնելով «դրական»

Հեղինակավոր Fitch Ratings վարկանիշային գործակալությունը վերանայել է «Արմբրոկ» ԲԲԸ-ի երկարաժամկետ դեֆոլտի վարկանիշի (IDR) գնահատումը՝ «կայուն»-ից դարձնելով «դրական» և վերահաստատել այն «B-» մակարդակում։ Միաժամանակ ընկերության կարճաժամկետ վարկանիշը հաստատվել է «B» կատեգորիայում։


Վարկանիշի բարելավումը պայմանավորված է այն ակնկալիքով, որ «Արմբրոկ»-ը կշարունակի դիվերսիֆիկացնել իր գործունեությունը, ինչի արդյունքում կնվազի արդյունքների տատանողականությունը և կկայունանա շահութաբերությունը՝ ավելի բարենպաստ մակրոտնտեսական միջավայրի պայմաններում։

 

Վարկանիշի հիմնավորումը
Fitch Ratings-ի գնահատականը վերահաստատում է «Արմբրոկ»-ի առաջատար դիրքը հայկական արժեթղթային ընկերությունների շարքում։ 1994 թվականին հիմնադրված ընկերությունը ներկայում սպասարկում է շուրջ 17,500 հաճախորդի՝ տրամադրելով ներդրումային բանկինգի, բրոքերային և միջազգային առևտրի ծառայություններ։
 

Վարկանիշի հիմքում ընկած են ընկերության վերջին տարիների բարձր ֆինանսական արդյունքները, պահպանողական լծակը և բավարար իրացվելիությունը։ Միևնույն ժամանակ, գնահատման վրա ազդող սահմանափակող գործոններ են մնում բիզնեսի որոշակի կենտրոնացվածությունը, համեմատաբար սահմանափակ կորպորատիվ կառավարման կառուցվածքները և շուկայական ռիսկերի նկատմամբ բարձր զգայունությունը։
 

Fitch Ratings-ը նաև նշում է, որ ընկերության ակտիվների որակը մնում է կայուն՝ չնայած բարձր կենտրոնացվածությանը, իսկ կապիտալի մակարդակը բավարար է կարգավորող պահանջներին համապատասխանելու համար։


Ռազմավարական հեռանկար
Առաջիկայում «Արմբրոկ»-ը շարունակելու է կենտրոնանալ գործունեության դիվերսիֆիկացման, եկամտի աղբյուրների ընդլայնման և ռիսկերի կառավարման համակարգերի կատարելագործման վրա։ Ընկերությունը նախատեսում է նաև ամրապնդել կորպորատիվ կառավարման մեխանիզմները՝ համահունչ իր զարգացման ռազմավարությանը:
 

Fitch Ratings-ի կողմից «Արմբրոկ»-ի վարկանիշի հեռանկարի բարելավումը կարևոր ազդակ է, որը վկայում է ընկերության կայուն առաջընթացի և շուկայում ամուր դիրքերի պահպանման մասին։ Հավատարիմ մնալով իր ռազմավարական նպատակներին՝ «Արմբրոկ»-ը շարունակելու է նպաստել ինչպես իր, այնպես էլ Հայաստանի կապիտալի շուկայի ընդհանուր զարգացմանը։
 

Վերջին գրառումները

«Արմբրոկ»-ը ռեբրենդինգից հետո ներկայանում է որպես ROQ Capital

Ընկերության լուրեր

Telcell-ի IPO-ն Հայաստանում․ հաջողությամբ իրականացված հրապարակային առաջարկ՝ «Արմբրոկ»-ի տեղաբաշխմամբ

Արմբրոկը իրականացրել է Թելսելի IPO-ին Հայաստանում՝ բացելով նոր հնարավորություններ հայկական կապիտալի շուկաներում։

ՀՍԿԱ ՓԲԸ-ն ավարտել է ՀՀ դրամով անվանական պարտատոմսերի տեղաբաշխումը (տեղաբաշխող՝«Արմբրոկ»)