ՊԱՀԱՌՈՒԹՅՈՒՆ
ԵՎ ՌԵԵՍՏՐԻ ՎԱՐՈՒՄ
արժեթղթերի պահառության և ռեեստրի վարման բնագավառում

հաշվետերեր
թողարկողներ
տարիների փորձ
Արժեթղթերի հաշիվների բացում և վարում:
Արժեթղթերի նկատմամբ սեփականության իրավունքի գրանցում և հաշվառում:
Հաշվում առկա արժեթղթերին առնչվող բոլոր կորպորատիվ գործողությունների գրանցում:
Իր հաճախորդների համար այլ պահառուների և ռեեստրավարների մոտ անվանատիրոջ գործառությոի իրականացում
Հաշվում առկա արժեթղթերի նկատմամբ գրավի, արգելադրման, կալանքի և այլ սահմանափակումների գրանցում:
Կատարված գործարքների ու հաշիվների մնացորդների վերաբերյալ մանրամասն քաղվածքների և հաշվետվությունների տրամադրում:
Թողարկողների, պահառուների և հաճախորդների շրջանում տեղեկատվության տարածմանն աջակցության տրամադրում:
Բաժնետերերի ընդհանուր ժողովներում հաճախորդների շահերի ներկայացում:
Արժեթղթերի շուկայի և թողարկողների ֆինանսական վիճակի վերաբերյալ տեղեկատվության տրամադրում:
Արժեթղթերի գրանցման համակարգերի և ներդրումային ռազմավարությունների վերաբերյալ խորհրդատվության տրամադրում:
Օրենսդրության շրջանակներում հաճախորդի հատուկ կարիքներին հարմարեցված ծառայությունների տրամադրում:
Ձեր ակտիվների և տեղեկատվության պաշտպանությունն իրականացվում է անվտանգության ապահովման բարձրագույն ստանդարտներին համապատասխան։
Արժեթղթերի պահառության և ռեեստրի վարման բնագավառներում մեր թիմի ունեցած լայն փորձի շնորհիվ բարձրակարգ սպասարկում և աջակցություն։
Մենք խստորեն հետևում ենք էթիկական չափանիշներին՝ ղեկավարվելով թափանցիկության և վստահելիության սկզբունքներով։
Գործընթացների օպտիմալացումն ու առաջատար տեխնոլոգիաների ներդրումը հնարավորություն են տալիս ծառայությունները մատուցել արագ, ճշգրիտ և արդյունավետ կերպով։

Մեր հաջողության հիմքը մեր հաճախորդների վստահությունն է: Ռոք Կապիտալի պահառության ծառայություններն ուղղված են ոչ միայն ակտիվների պաշտպանությանը, այլև ամուր գործընկերային հարաբերությունների ձևավորմանը: Մեր գլխավոր առաքելությունը ծառայությունների բացառիկ անվտանգության, ճշգրտության, ինչպես նաև անհատականացված աջակցության ապահովումն է, որպեսզի մեր հաճախորդները կարողանան կենտրոնանալ բացառապես իրենց ամենակարևոր նպատակի՝ ներդրումների աճի վրա:
Դեպոզիտարիայի ղեկավար - Պահառություն և հաշվարկներ
15 տարվա աշխատանքային փորձ պահառության և ռեեստրավարման ծառայությունների ոլորտում
Պահառության ծառայությունը ապահովում է հաճախորդի արժեթղթերի անվտանգ պահպանումը, պաշտպանությունը և հաշվառումը։ Այն անհրաժեշտ է ակտիվների կորուստը կամ չարաշահումը կանխելու, ինչպես նաև դիվիդենտների, տոկոսների և կորպորատիվ իրադարձությունների ճիշտ սպասարկման համար։
Այո։ Մեր ծառայությունները հասանելի են նաև ոչ ռեզիդենտ հաճախորդներին:
Հաճախորդը ստանում է երկու տեսակի հաշվետվություն՝ գործարքից հետո՝ մեկ աշխատանքային օրվա ընթացքում, և ամսական՝ ամփոփելով հաշվի բոլոր շարժերն ու մնացորդները։
Պահառության ծառայությունների վճարները սահմանվում են ընկերության սահմանած սակագներով և կարող են ներառել արժեթղթերի պահառության վճար, գործարքների սպասարկման, տեղեկանքների տրամադրման և այլ հարակից ծառայությունների վճարներ։ Սակագների ամբողջական ցանկը կարող եք գտնել այստեղ։
Պահառուի գործունեության դադարեցումը չի ազդում հաճախորդի արժեթղթերի սեփականության վրա, քանի որ դրանք պահվում են հաճախորդի անունով առանձնացված հաշվերված ձևով և չեն համարվում պահառուի ակտիվներ։ Պահառուի խնդիրների դեպքում արժեթղթերը տեղափոխվում են այլ պահառու կամ համապատասխան կառույց՝ օրենսդրությամբ սահմանված կարգով։ Հայաստանյան և միջազգային օրենսդրությունը նախատեսում են նաև վերահսկող մեխանիզմներ, որոնք ապահովում են արժեթղթերի անվտանգ փոխանցումը և շարունակական հասանելիությունը հաճախորդի համար։
Պահանջվող փաստաթղթերը կախված են հաճախորդի կարգավիճակից՝ ֆիզիկական անձ կամ իրավաբանական անձ։
Ֆիզիկական անձանց համար
Իրավաբանական անձանց համար
UBO‑ների և լիազորված անձանց համար
Ռեեստրի վարման և պահպանման (Account Operator) պայմանագիր կնքելու համար անհրաժեշտ է ներկայացնել հետևյալ փաստաթղթերը․
Լրացուցիչ տեղեկատվություն
Ռեեստրի վարման և պահպանման ծառայությունների վճարները կախված են բաժնետերերի քանակից և տատանվում են 10,000–750,000 ՀՀ դրամ միջակայքում։ Սակագների ամբողջական ցանկը կարող եք գտնել այստեղ։