
Վստահություն՝ հիմնված թափանցիկության վրա
Բաժնետիրական կապիտալի կառուցվածք
Ընկերության բաժնետոմսեր
Բաժնետոմսերի ընդհանուր քանակը
267,150
Մեկ բաժնետոմսի անվանական արժեքը, ՀՀ դրամ
1,000
Բաժնետերերի թիվը
23
Նշանակալից բաժնետերեր

Արամ Կայֆաջյան
43.2%
Ջերման Քոքազյան Թրեյդինգ ՍՊԸ
Գործունեության ոլորտ՝ ներդրումներ
Ջերման Քոքազյան Թրեյդինգ ՍՊԸ-ի միջոցով անուղղակի նշանակալից մասնակցություն ունի Շտեֆան Բրունո Բրաունը, ով Ջերման Քոքազյան Թրեյդինգ ՍՊԸ-ի 100% սեփականատերն է:24.44%
Շահաբաժինների վճարման պատմություն
| Ամսաթիվ | Ֆինանսական տարի | Շահութաբաժնի չափը | Որոշում | |
|---|---|---|---|---|
| 30/06/2025 | 2024 | 2000 | ||
| 28/06/2024 | 2023 | 1500 | ||
| 30/06/2023 | 2022 | 1000 | ||
| 30/06/2022 | 2021 | 400 |
Ընկերության հաշվետվություններ
Բաժնետերերի ժողովներ
Այս բաժինը նախատեսված է բաժնետերերի ընդհանուր ժողովների մասին հայտարարությունների համար: Առաջիկա մի քանի շաբաթների ընթացքում ընդհանուր ժողովներ նախատեսված չեն։
Շահութաբաժնային քաղաքականություն
Ընկերությունը կարող է որոշում կայացնել և հայտարարել իր բաժնետերերին տարեկան և միջանկյալ շահութաբաժինների վճարման մասին: Շահութաբաժինները կարող են վճարվել ինչպես դրամական միջոցներով, այնպես էլ այլ ակտիվներով: Շահութաբաժինները վճարվում են ընկերության չբաշխված շահույթից: Շահութաբաժնային քաղաքականության մասին առավել մանրամասն տեղեկատվություն կարելի է գտնել ՌՈՔ Կապիտալի Կանոնադրության մեջ:
Բաժնետերերի հավասար իրավունքներ
Համաձայն Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի, «Բաժնետիրական ընկերություների մասին» ՀՀ օրենքի (այսուհետ` Օրենք) և «ՌՈՔ Կապիտալ» ԲԲԸ-ի կանոնադրության (այսուհետ` Կանոնադրություն)՝ ընկերության բոլոր բաժնետերերը ունեն հետևյալ հավասար իրավունքները.
- մասնակցել բաժնետերերի ժողովներին` վերջինիս իրավասությանը պատկանող բոլոր հարցերի նկատմամբ ձայնի իրավունքով,
- ֆինանսական տարվա ավարտից հետո 60 օրվա ընթացքում ներկայացնել երկուսից ոչ ավելի առաջարկություններ տարեկան ժողովի օրակարգի վերաբերյալ, ինչպես նաև առաջարկել Խորհրդի և Ներքին աուդիտի անդամության թեկնածուներ, եթե նա հանդիսանում է ձայնի իրավունք ունեցող բաժնետոմսերի առնվազն 2 տոկոսի սեփականատեր,
- մասնակցել ընկերության կառավարմանը,
- ստանալ շահութաբաժիններ ընկերության գործունեությունից առաջացած շահույթից,
- առաջնահերթ կարգով ձեռք բերել ընկերության կողմից տեղաբաշխվող բաժնետոմսերը, եթե Օրենքով և Կանոնադրությամբ այլ բան չի նախատեսված,
- ստանալ Ընկերության գործունեության վերաբերյալ ցանկացած տեղեկատվություն` գաղտնի փաստաթղթերից բացի, այդ թվում` Կանոնադրությամբ սահմանված կարգով ծանոթանալ հաշվապահական հաշվեկշռին, հաշվետվություններին, հաշվապահական գրքերին, Ընկերության արտադրատնտեսական գործունեությանը,
- Ընկերության կանոնադրական կապիտալի առնվազն 5% կազմող ձայնի իրավունք տվող բաժնետոմսերին տիրող բաժնետերերը կարող են պահանջել աուդիտոր` Ընկերության գործունեությանը վերաբերող հաշվետվությունները ստուգելու նպատակով: Ստուգման հետ կապված ծախսերը փոխհատուցում են ստուգումը պահանջող բաժնետերերը,
- ժողովում իր իրավունքները ներկայացնելու համար լիազորել երրորդ անձի,
- ժողովում հանդես գալ առաջարկություններով,
- ժողովում քվեարկել իրեն պատկանող բաժնետոմսերի ձայների չափով,
- հայցով դիմել դատարան՝ ժողովի կողմից ընդունված և գործող օրենքներին և այլ իրավական ակտերին հակասող որոշումների բողոքարկման նպատակով,
- Ընկերության լուծարման դեպքում ստանալ պարտատերերի հետ կատարված հաշվարկներից հետո մնացած Ընկերության գույքի իր հասանելիք մասը կամ դրա արժեքը,
- օտարել կամ այլ ձևով այլ անձանց փոխանցել իր սեփականությունը հանդիսացող բաժնետոմսը,
- օգտվել Կանոնադրությամբ նախատեսված այլ իրավունքներից: