Վայ։ Ինչ-որ բան սխալ է

Մենք չկարողացանք ուղարկել ձեր հաղորդագրությունը: Խնդրում ենք ստուգել մուտքագրված տվյալները և կրկին փորձել: Եթե խնդիրը մնում է, կապնվեք մեզ հեռախոսով կամ էլ.փոստով.

Հաճախորդի իրավունքներ

ՌՈՔ Կապիտալի յուրաքանչյուր հաճախորդ իրավունք ունի իր սպասարկման հետ կապված դժգոհություններ ունենալու դեպքում բողոքներ ներկայացնել ընկերությանը:

Հաճախորդների բողոքների ներկայացման և քննարկման կարգն ու ժամկետները սահմանված են ընկերության Ներքին աուդիտի ստորաբաժանման գործունեության կանոնակարգում: 

Հաճախորդն իր բողոքը պետք է ներկայացնի գրավոր` առձեռն հանձնելով կամ փոստով ուղարկելով «ՌՈՔ Կապիտալ» ԲԲԸ-ի` Հանրապետության փ., 39 հասցեում գտնվող գրասենյակ, կամ ուղարկելով էլեկտրոնային փոստով` InternalAudit@roqcapital.am հասցեյով:

Ֆինանսական համակարգի հաշտարարի մասին ՀՀ օրենքի համաձայն ֆիզիկական անձը ինչպես նաև Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի համաձայն, միկրոձեռնարկատիրության սուբյեկտ համարվող անհատ ձեռնարկատերը և իրավաբանական անձը հնարավորություն ունեն ՌՈՔ Կապիտալի և իրենց միջև կնքվող գործարքից բխող պահանջները ներկայացնել Ֆինանսական համակարգի հաշտարարին:

Ֆինանսական համակարգի հաշտարարի գրասենյակը գտնվում է Երևան, Մ. Խորենացի փողոց 15, «Էլիտ Պլազա» բիզնես կենտրոն, 7-րդ հարկ հասցեում:

Էլ. Փոստ. info@fsm.am:

Հեռախոս. 060701111, ներքին համարը` 100

Ինտերնետային կայք` fsm.am

Աշխատանքային օրերը և ժամերն են` երկուշաբթիից ուրբաթ ժամը 9:00—18:00:

Ընդմիջումը` ժամը 13:00—14:00

 

Խնդրում ենք հաշվի առնել, որ ՌՈՔ Կապիտալ  Ֆինանսական համակարգի հաշտարարի որոշումները վիճարկելու իրավունքից հրաժարվելու վերաբերյալ համաձայնագիր չի կնքել:

«Արժեթղթերի շուկայի մասին» ՀՀ օրենքի 65-րդ հոդվածի, «Ներդրումային ծառայություններ մատուցող անձանց գործունեության նկատմամբ պահանջները» կանոնակարգ 4/07-ի 11-րդ կետի և «Ֆինանսական կազմակերպությունների և ֆինանսական խմբերի կողմից տեղեկությունների հրապարակումը» կանոնակարգ 8/03-ի համաձայն ցանկացած անձ իրավունք ունի ՌՈՔ Կապիտալից ստանալ հետևյալ տեղեկություները.

Վերոնշյալ տեղեկություններն ընկերությունը տրամադրում է գրավոր դիմումը ստանալուց երեք աշխատանքային օրվա ընթացքում, իսկ ՀՀ օրենսդրությամբ տվյալ տեղեկության տրամադրման համար այլ ժամկետ սահմանված լինելու դեպքում` այդ սահմանված ժամկետում: Գրավոր դիմումը կարող է ներկայացվել հետևյալ ձևերով. առձեռն` ընկերության գրասենյակում, էլեկտրոնային փոստով` info@roqcapital.am հասցեով, կամ փոստով` ՀՀ, ք. Երևան, 0010, Հանրապետության փ., 39 հասցեով: 

Տեղեկությունները տրամադրվում են անվճար: