Վայ։ Ինչ-որ բան սխալ է

Մենք չկարողացանք ուղարկել ձեր հաղորդագրությունը: Խնդրում ենք ստուգել մուտքագրված տվյալները և կրկին փորձել: Եթե խնդիրը մնում է, կապնվեք մեզ հեռախոսով կամ էլ.փոստով.

«Արմբրոկ»-ը ռեբրենդինգից հետո ներկայանում է որպես ROQ Capital

Ապրիլի 29-ին Երևանում տեղի ունեցավ հայաստանյան ներդրումային ոլորտի համար նշանակալի իրադարձություն․ ավելի քան 30 տարվա պատմություն ունեցող «Արմբրոկ» ներդրումային ընկերությունը հանդես եկավ նոր բրենդի ներքո՝ ROQ Capital։ Ռեբրենդինգի պաշտոնական միջոցառմանը ներկա էին շուրջ 300 գործընկերներ, հաճախորդներ և հյուրեր։

Տարիների ընթացքում «Արմբրոկ»-ը ձևավորել է վստահելի և երկարաժամկետ գործընկերոջ համբավ, հաճախորդների կայուն բազա և առաջատար դիրք հայկական արժեթղթերի շուկայում։ Այս փորձն ու կուտակված մասնագիտական կապիտալը դարձել են այն հուսալի հիմքը, որի վրա կառուցվել է ընկերության զարգացման, մեծ տրանսֆորմացիայի փուլը։

Արագ փոփոխվող աշխարհում այս որոշումը շատ բնական էր, քանի որ ֆինանսական շուկաները դառնում են ավելի ճկուն, ավելի տեխնոլոգիական, ավելի բաց, ձևավորվում է նոր ներդրումային մշակույթ, և «Արմբրոկ»-ը պարզապես չէր կարող հետ մնալ այս միտումներից։

Այստեղ կարևոր է ընդգծելը, որ ընկերությունն ընտրել է ոչ թե պարզապես փոփոխություններին հետևելու, այլ այդ փոփոխությունները ձևավորելու ճանապարհը։

Այս մեծ տրանսֆորմացիայի հիմքում մի պարզ գաղափար է՝ լինել ավելի ժամանակակից, ավելի հասանելի և ավելի գլոբալ գործընկեր մեր հաճախորդների համար։

Այժմ ընկերությունը հանդես է գալիս նոր բրենդով՝  ROQ Capital, որը խորհրդանշում է ուժ, կայունություն և կապիտալի աճի նոր հնարավորություններ։

Ռեբրենդինգի շրջանակում պահպանվել է ընկերության հիմնական գունային ինքնությունը․ կարմիրը շարունակում է մնալ բրենդի հիմնական գույնը, իսկ շուկաների աճն ու դինամիկան խորհրդանշող ցուլի կերպարը պահպանվել է վիզուալ ինքնության մեջ։ Միևնույն ժամանակ բրենդի վիզուալ լեզուն դարձել է ավելի ժամանակակից, դինամիկ և միջազգային շուկաներին համահունչ։

Ռեբրենդինգի շրջանակում փոփոխություններ են տեղի ունեցել նաև ընկերության խմբի ներսում․ «Արմբրոկ»-ի դուստր ընկերությունը՝ «Գլոքալ» փակ բաժնետիրական ընկերությունը, ևս անվանափոխվել է՝ դառնալով ROQ Funds, և շարունակելու է իրականացնել ֆոնդերի կառավարման գործառույթը՝ զարգացնելով խմբի ակտիվների կառավարման ուղղությունը։

Ռեբրենդինգի հետ միասին ROQ Capital-ը ներկայացրել է նաև մի շարք կարևոր նորություններ.

• Նոր պաշտոնական կայք
 Գործարկվել է ընկերության նոր, ժամանակակից վեբկայքը՝ roqcapital.am, որտեղ ներկայացված են ընկերության ծառայությունները, շուկայի հնարավորությունները և ոլորտի նորությունները։

• Նոր ներդրումային հավելված
Շուտով կներկայացվի նաև ժամանակակից ROQ Markets հավելվածը, որը հնարավորություն կտա օգտատերերին արագ, հաշված րոպեների ընթացքում բացել ներդրումային հաշիվ և անմիջապես հասանելիություն ստանալ միջազգային ֆինանսական շուկաներին։ Հավելվածը համալրված է արհեստական բանականության (ԱԲ) նորարարական գործիքներով, որոնք օգնում են օգտատերերին կատարել բազմաթիվ գործողություններ ավելի արագ և oգտատիրոջ համար հեշտ և հարմար միջավայրում։ Մի շարք ինտեգրացիաների շնորհիվ օգտատերերը կստանան եզակի առավելություններ՝ արագ հասանելիություն շուկայի տվյալներին, ներդրումային որոշումների օպտիմալացում և ժամանակակից գործիքների աջակցություն, որպեսզի ներդրումների գործընթացը լինի ոչ միայն արագ, այլև առավել արդյունավետ

Նոր բրենդի ներքո ROQ Capital-ի գլխավոր առաքելությունն է առաջարկել միջազգային չափանիշներին համապատասխան ներդրումային ծառայություններ և լինել հուսալի գործընկեր ինչպես հայաստանյան, այնպես էլ միջազգային ներդրողների համար։ Ընկերությունը շարունակում է իր ուղին՝ համադրելով բազմամյա փորձը, նորարարությունը և ռազմավարական մոտեցումը՝ ներդրումային ոլորտում ստեղծելով նոր արժեք։
 

photo_10_2026-04-30_17-36-47.jpg
photo_1_2026-04-30_17-36-47.jpg
photo_1_2026-04-30_17-37-07.jpg
photo_2_2026-04-30_17-36-47.jpg
photo_2_2026-04-30_17-37-07.jpg
photo_3_2026-04-30_17-36-47.jpg
photo_3_2026-04-30_17-37-07.jpg
photo_4_2026-04-30_17-36-47.jpg
photo_4_2026-04-30_17-37-07.jpg
photo_5_2026-04-30_17-36-47.jpg
photo_5_2026-04-30_17-37-07.jpg
photo_6_2026-04-30_17-36-47.jpg
photo_6_2026-04-30_17-37-07.jpg
photo_7_2026-04-30_17-36-47.jpg
photo_7_2026-04-30_17-37-07.jpg
photo_8_2026-04-30_17-36-47.jpg
photo_8_2026-04-30_17-37-07.jpg
photo_9_2026-04-30_17-36-47.jpg
photo_9_2026-04-30_17-37-07.jpg

 

Վերջին գրառումները

Fitch Ratings-ը բարելավել է «Արմբրոկ»-ի վարկանիշային հեռանկարը՝ «կայուն»-ից դարձնելով «դրական»

Վերլուծություններ

Telcell-ի IPO-ն Հայաստանում․ հաջողությամբ իրականացված հրապարակային առաջարկ՝ «Արմբրոկ»-ի տեղաբաշխմամբ

Արմբրոկը իրականացրել է Թելսելի IPO-ին Հայաստանում՝ բացելով նոր հնարավորություններ հայկական կապիտալի շուկաներում։

ՀՍԿԱ ՓԲԸ-ն ավարտել է ՀՀ դրամով անվանական պարտատոմսերի տեղաբաշխումը (տեղաբաշխող՝«Արմբրոկ»)