Վայ։ Ինչ-որ բան սխալ է

Մենք չկարողացանք ուղարկել ձեր հաղորդագրությունը: Խնդրում ենք ստուգել մուտքագրված տվյալները և կրկին փորձել: Եթե խնդիրը մնում է, կապնվեք մեզ հեռախոսով կամ էլ.փոստով.

Արմբրոկը դարձավ՝ Fitch գործակալության վարկանիշը ստացած Հայաստանում առաջին ներդրումային ընկերությունը

Fitch Ratings-ը «Արմբրոկ» ԲԲԸ-ին շնորհել է «B-» երկարաժամկետ վարկանիշ՝ «կայուն» հեռանկարով։ Արմբրոկի՝ որպես հայկական ներդրումային ծառայությունների շուկայի առաջատարի դիրքերը հաստատող այս վարկանիշի շնորհման հիմք են հանդիսացել ընկերության ֆինանսական ցուցանիշները և կորպորատիվ կառավարման կիրառվող բարձր չափանիշները։ Սա առաջին դեպքն է, երբ հայկական ներդրումային ընկերությունն արժանանում է միջազգային վարկանիշի։

Վարկանիշի հիմնավորումը 
Fitch Ratings-ի գնահատականը հաստատում է Հայաստանի ներդրումային ոլորտում Արմբրոկի նշանակալի դերը՝ 1994 թվականին հիմնադրման պահից ի վեր։ Ընկերությունն այժմ սպասարկում է ավելի քան 10,000 հաճախորդի՝ տրամադրելով ծառայությունների ամբողջական փաթեթ, ներառյալ՝ բրոքերային, ներդրումային բանկինգի, ակտիվների կառավարման և դեպոզիտար ծառայությունները։ Fitch-ի դրական գնահատականի են արժանացել Արմբրոկի ունեցած ցածր պարտքն ու կապիտալացման բարձր մակարդակը, որոնք ընկերությանը հնարավորություն են տալիս ապահովել համապատասխանությունը սահմանված նորմատիվներին։ Ակտիվների որակը նույնպես առանցքային գործոն է. ընկերության պահուստների զգալի մասն են կազմում ցածր ռիսկայնությամբ ՀՀ պետական պարտատոմսերը, ինչպես նաև ավելի բարձր ռիսկային սահմանափակ թվով գործիքներ։ Fitch-ի «կայուն» կանխատեսումը հաստատում է գործակալության վստահությունն առ այն, որ Արմբրոկը՝ իր կայուն ֆինանսական դիրքի շնորհիվ ի վիճակի է հաղթահարել ապագայում ակնկալվող մարտահրավերները։

Ռազմավարական հեռանկար
Առաջիկայում Արմբրոկը մտադիր է շարունակել ամրապնդել իր դիրքերը, կատարելագործելով ռիսկերի կառավարման համակարգը և դիվերսիֆիկացնելով գործունեության ուղղությունները։ Ընկերությունը նախատեսում է նաև հանդես գալ նոր առաջարկներով, այդ թվում՝ ակտիվների բարձր զուտ արժեք ունեցող հաճախորդների  համար ակտիվների կառավարման անհատականացված լուծումներով, ինչը համահունչ է փոփոխվող ֆինանսական միջավայրում մրցակցային առավելությունները պահպանելու նրա ռազմավարությանը։

Fitch Ratings-ի կողմից վարկանիշի շնորհումը Արմբրոկի համար կարևորագույն ձեռքբերում է, որն ամրապնդում է նրա հեղինակությունն իբրև Հայաստանի ֆինանսական ոլորտի ուժեղ և հեռանկարային խաղացող։ Իր նախանշած ռազմավարության իրագործման շրջանակներում Արմբրոկը կշարունակի  հավատարիմ մնալ՝ հաճախորդներին բարձրակարգ ծառայությունների տրամադրման և ներդրումների բարձր շահութաբերության ապահովման իր նպատակին։ 

Վերջին գրառումները

ԱԲ, թվայնացում և ֆինանսների ապագա. Արմբրոկը՝ FINTECH360 միջազգային համաժողովի գործընկեր և մասնակից

Ապրիլի 27-ին Երևանում կայացած FINTECH360 միջազգային համաժողովը համախմբել էր ֆինանսական տեխնոլոգիաների ոլորտի առաջատար մասնագետների, բանկային և ներդրումային կազմակերպությունների, վճարային համակարգերի, ...

Ընկերության լուրեր

Telcell-ի IPO-ն Հայաստանում․ հաջողությամբ իրականացված հրապարակային առաջարկ՝ «Արմբրոկ»-ի տեղաբաշխմամբ

Արմբրոկը իրականացրել է Թելսելի IPO-ին Հայաստանում՝ բացելով նոր հնարավորություններ հայկական կապիտալի շուկաներում։

ՀՍԿԱ ՓԲԸ-ն ավարտել է ՀՀ դրամով անվանական պարտատոմսերի տեղաբաշխումը (տեղաբաշխող՝«Արմբրոկ»)