Վայ։ Ինչ-որ բան սխալ է

Մենք չկարողացանք ուղարկել ձեր հաղորդագրությունը: Խնդրում ենք ստուգել մուտքագրված տվյալները և կրկին փորձել: Եթե խնդիրը մնում է, կապնվեք մեզ հեռախոսով կամ էլ.փոստով.

Արմբրոկը նպաստում է առողջ ապրելակերպի տարածմանը, դառնալով Երևանի մարաթոնի տիտղոսային հովանավոր

Երկար սպասված Երևանի մարաթոնը տեղի ունեցավ 2024 թվականի ապրիլի 28-ին։ Ոգևորությամբ ստանձնելով տիտղոսային հովանավորի դերը՝ Արմբրոկը դուրս եկավ ֆինանսական ոլորտում իր ծավալած մասնագիտական գործունեության շրջանակներից, անմիջականորեն աջակցելով սպորտի և համայնքային ներուժի զարգացմանը։


Ամենամյա Երևանի մարաթոնը, որն ի սկզբանե հիմնադրվել է 2015 թվականին որպես 21 կմ վազքատարածքով կիսամարաթոն, 2018 թվականից ի վեր առաջարկում է հինգ տարբեր վազքատարածքներ՝ սկսած 1 կմ մանկական վազքից մինչև 42 կմ ամբողջական մարաթոն։ 2024 թվականի միջոցառումը համախմբեց տարբեր տարիքի հազարավոր մարդկանց, որոնց միասնական նպատակն էր առողջ ապրելակերպի խթանումն ու տարածումը։ Երևանցիներն ու մայրաքաղաքի հյուրերը մասնակցեցին սպորտային մի մրցույթի, որը պահանջում էր տոկունություն, նվիրվածություն և հետևողական մարզումներ։ Մասնակիցների գրեթե մեկ երրորդը 50 երկրներից ժամանած զբոսաշրջիկներ էին. մարաթոնը նրանց նաև՝ տարբեր անկյուններից Երևանը տեսնելու եզակի հնարավորություն ընձեռեց։


Դառնալով այս նշանակալի միջոցառման գործընկերը և հիմնական հովանավորը, Արմբրոկն աջակցում ու ոգեշնչում էր մասնակիցներին։ Ընկերության համար ոչ պակաս կարևոր էր նաև Երևանի մարաթոնի բարեգործական նպատակը. ամբողջ հասույթը նվիրաբերվեց ՀԲԸՄ-ի կողմից Արցախից բռնի տեղահանված հայրենակիցների աջակցության ծրագրերի իրականացմանը։


Հովանավորի կարգավիճակում աջակցելով միջոցառմանը, Արմբրոկը մարաթոնի շնորհիվ ունեցավ նաև սեփական հաջողության պատմությունը. ընկերության թիմի գրեթե կեսը որոշեց նույնպես ընդունել մարտահրավերը և բացառիկ ոգևորությամբ սկսեց մարզվել՝ անհատական և թիմային նվաճումների հասնելու նպատակով: Յուրաքանչյուրն իր համար նպատակ էր դրել. ոմանք ձգտում էին հաղթանակի, մինչդեռ մյուսների համար (իսկ շատերը նախկինում սպորտով չեն էլ հետաքրքրվել) կարևոր էր հաղթահարել տարածությունը: Արմբրոկի մարաթոնային թիմի զարգացմանն ու ամրապնդմանը զուգահեռ աճում և զարգանում էր նաև ընկերությունը։


«Արմբրոկ Երևանի մարաթոնը» զգալիորեն խթանեց Հայաստանում համայնքի բարեկեցության և սոցիալական ներգրավվածության զարգացումը: Այս միջոցառումը սովորական սպորտային մրցույթ չէր. այն իր ներդրումն ունեցավ առողջ ապրելակերպի և բարեգործական նպատակների մասին իրազեկվածության բարձրացման և համայնքի համախմբման գործում: Կորպորատիվ սոցիալական պատասխանատվությանը Արմբրոկի նորարարական մոտեցումը կարող է նոր չափանիշ համարվել աշխատակիցների ներգրավվածության ընդլայնման և կորպորատիվ հովանավորության կազմակերպման բնագավառում։

Վերջին գրառումները

ԱԲ, թվայնացում և ֆինանսների ապագա. Արմբրոկը՝ FINTECH360 միջազգային համաժողովի գործընկեր և մասնակից

Ապրիլի 27-ին Երևանում կայացած FINTECH360 միջազգային համաժողովը համախմբել էր ֆինանսական տեխնոլոգիաների ոլորտի առաջատար մասնագետների, բանկային և ներդրումային կազմակերպությունների, վճարային համակարգերի, ...

Ընկերության լուրեր

Telcell-ի IPO-ն Հայաստանում․ հաջողությամբ իրականացված հրապարակային առաջարկ՝ «Արմբրոկ»-ի տեղաբաշխմամբ

Արմբրոկը իրականացրել է Թելսելի IPO-ին Հայաստանում՝ բացելով նոր հնարավորություններ հայկական կապիտալի շուկաներում։

ՀՍԿԱ ՓԲԸ-ն ավարտել է ՀՀ դրամով անվանական պարտատոմսերի տեղաբաշխումը (տեղաբաշխող՝«Արմբրոկ»)