Համաժողովի շրջանակում «Արմբրոկ»-ի Թվային պրոդուկտների և հետազոտությունների ղեկավար Մաքսիմ Բիրյուկովը մասնակցել է «ԱԲ ագենտները բանկային և ներդրումային ոլորտում․ մուլտիագենտ համակարգերի կիրառումը ֆինանսական գործընթացների ավտոմատացման մեջ» թեմայով պանելային քննարկմանը՝ ներկայացնելով ընկերության տեսլականը ներդրումային ոլորտի թվայնացման և արհեստական բանականության կիրառման շուրջ։
FINTECH360-ը համախմբել էր շուրջ 500 մասնակից ավելի քան 30 երկրներից՝ դառնալով ֆինանսական տեխնոլոգիաների ոլորտի կարևոր միջազգային հարթակ։ Համաժողովի ընթացքում քննարկվել են ոլորտի զարգացման հիմնական միտումները՝ թվայնացումից և բաց բանկինգից մինչև արհեստական բանականության կիրառություն և կրիպտոարժույթների ոլորտի անվտանգություն։
FINTECH360-ին «Արմբրոկ»-ի մասնակցությունը ևս մեկ անգամ ընդգծում է ընկերության հանձնառությունը տեխնոլոգիական նորարարություններին և ներդրումային ծառայությունների շարունակական զարգացմանը։
ԱԲ, թվայնացում և ֆինանսների ապագա. Արմբրոկը՝ FINTECH360 միջազգային համաժողովի գործընկեր և մասնակից
Ապրիլի 27-ին Երևանում կայացած FINTECH360 միջազգային համաժողովը համախմբել էր ֆինանսական տեխնոլոգիաների ոլորտի առաջատար մասնագետների, բանկային և ներդրումային կազմակերպությունների, վճարային համակարգերի, ՏՏ ընկերությունների ու ստարտափների ներկայացուցիչների։ «Արմբրոկ»-ը համաժողովի գործընկերներից էր՝ աջակցելով ոլորտային երկխոսության, փորձի փոխանակման և նոր համագործակցությունների ձևավորմանը։



