Ֆինանսական շուկայում գործունեության ընթացքում Հաճախորդի համար հնարավոր ռիսկերի վերաբերյալ սույն հայտարարագիրը (այսուհետ՝ Հայտարարագիր) ներառում է ռիսկերի նկարագրությունը, որոնք կարող են ի հայտ գալ «ՌՈՔ Կապիտալ» ԲԲԸ-ի (այսուհետ՝ Ընկերության) միջոցող կամ օժանդակությամբ ֆինանսական շուկայում գործունեություն իրականացնելիս։ Ստորև նկարագրված ռիսկերը հավասարապես կիրառելի են ինչպես Հայաստանի Հանրապետության ֆինանսական շուկայում, այնպես էլ օտարերկրյա շուկաներում թողարկված/գրանցված կամ շրջանառվող ֆինանսական գործիքների նկատմամբ։