

+16%Միջին տարեկան եկամտաբերություն
- 100,000 USD
- Նվազագույն ներդրում
- Ռիսկ
- 1 տարի և ավելի
- Հորիզոն
Հիմնադրամի արդյունավետություն
| MTD | 3m | 6m | YTD | 1y | 2021 | 2022 | 2023 | 2024 | Ստեղծման օրից |
|---|---|---|---|---|---|---|---|---|---|
| +0.2% | +3.22% | +6.33% | +4.34% | +5.4% | 0% | 0% | +17.63% | +4.14% | +63.29% |
Ամբողջական տարբերակ
| Տարվա փոփոխ | Տարի | Հնվ | Փտվ | Մրտ | Ապր | Մյս | Հնս | Հլս | Օգս | Սեպ | Հոկ | Նոյ | Դեկ |
|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
| 2025 | 1.6% | 2% | -0.5% | -0.1% | |||||||||
| 4.14% | 2024 | -0.1% | 0.0% | 1.1% | -1.5% | 0.6% | 2% | 1.9% | 3.1% | 1.4% | -2.6% | 1.1% | -2.9% |
| 17.63% | 2023 | 0.4% | 1.2% | 7.2% | 4.6% | -6.5% | 7.3% | 0.9% | -1.7% | 4.5% | -1.4% | 2.2% | 1% |
| 24.61% | 2022 | -1.2% | -3.6% | 13.3% | -1.8% | 17.6% |
Բարձր եկամտաբերությամբ պետական և կորպորատիվ եվրապարտատոմսեր
Նկարագրություն
Ֆոնդի ռազմավարությունը կայանում է զարգացած և զարգացող շուկաների պետական և կորպորատիվ եվրապարտատոմսերի մանրակրկիտ ընտրության և շուկայի գործիքների ու ներգրավված միջոցների օգտագործմամբ պորտֆելի կառավարման մեջ: Իրականացվում են հիմնականում միջնաժամկետ և երկարաժամկետ ներդրումներ:
Ռազմավարություն
Ֆոնդը պորտֆելի ակտիվների աճ է ապահովում՝ ավելի ցածր տոկոսադրույքներով ներգրավված կարճաժամկետ միջոցները բարձր եկամտաբերությամբ միջնաժամկետ և երկարաժամկետ պետական պարտատոմսերում ներդնելու շնորհիվ, ինչը հնարավորություն է ընձեռում զգալիորեն ավելացնել ներդրված կապիտալի եկամտաբերությունը: Ակտիվների վերաֆինանսավորումն իրականացվում է ՀՀ առևտրային բանկերի հետ ռեպո պայմանագրերի կնքմամբ՝ առավելագույնս օգտվելով Հայաստանի մակրոտնտեսական բարենպաստ միջավայրից:
Տեղեկություններ ֆոնդի մասին
Հիմնական տվյալներ
Գրանցման երկիր
Armenia
Փայի արժույթ
USD, EUR
Ակտիվների արժույթներ
USD, EUR
ԶԱԱ (NAV) հաշվարկ
օրական
Ֆոնդի տեսակը
Ֆիքսված եկամտաբերությամբ գործիքների, ոչ հրապարակային, բաց
Ակտիվների տեսակներ
պետական և կորպորատիվ եվրոպարտատոմսեր
Հիմնադրման ամսաթիվ
2022 թվականի օգոստոսի 16-ը
ISIN
AMGPDFH01ER3
Ներդրումային պայմաններ
Ներդրողների կատեգորիա
Միայն որակավորված
Սկզբնական ներդրման նվազագույն չափ
100 հազար USD
Հետագա ներդրումների նվազագույն չափ
-
Մուտքի վճար
0
Հետգնման վճար՝ 0-1 տարի
1%
Հետգնման վճար 1+ տարի
0
Կառավարման պարգևավճար
ԶԱԱ-ի 1%
Բարձր կատարողականի պարգևավճար
10%
Շահաբաժնային քաղաքականություն
Վերաներդրում
Հարկեր
0.01% of NAV
Հիմնական կազմակերպություններ
Ակտիվների կառավարիչ
«Գլոքալ» ՓԲԸ
Փայերի պահառու
«Արմբրոկ» ԲԲԸ
Ակտիվների պահառու
«ԱյԴի Բանկ» ՓԲԸ
Աուդիտոր
«Էրնսթ ընդ Յանգ» ՓԲԸ
Հիմնական ցուցանիշներ
Պորտֆելի զուտ ակտիվները մեկ բաժնետոմսի համար
163.29
Պորտֆելի ընդհանուր ակտիվները
USD 3,325,760
Պորտֆելի ընդհանուր ակտիվները
USD 3,311,796
Ֆինանսական ցուցանիշներ
Միջին կշռված մարման ժամկետ (տարի)
17.63
Միջին կշռված մինչև մարում եկամտաբերություն (գնման օրվա դրությամբ)
6.61%
Արդյունավետ դյուրացիա
11.29
Արժեթղթերի պորտֆելի կառուցվածքը
Ակտիվների տեսակները
97,1%
Պետական պարտատոմսեր
2,9%
Պետական եվրապարտատոմսեր
0,1%
Դրամական միջոցներ և դրանց համարժեքներ
Արդյունաբերություն
Սուվերեն պարտատոմսեր
58,12%
Նավթ և գազ
15,51%
Արդյունաբերություն
8,15%
Սննդի արդյունաբերություն
4,35%
Ավիաընկերություններ
4,11%
Երկաթ / պողպատ
4,03%
Դրամական միջոցներ
5,73%
Աշխարհագրություն
25%
ԱՄՆ
22%
Բրազիլիա
8%
Տրինիդադ և Տոբագո
4,4%
Իռլանդիա
4,2%
Ուզբեկստան
4,4%
Չիլի
4,4%
Կոլումբիա
27,6%
Այլ
Ակտիվների արժույթներ
95%
USD
5%
AMD
Թողարկողներ
ՀՀ Կառավարություն
61%
Արմսվիսբանկ
10%
ԱՄՆ պետական պարտատոմսեր
8%
Ֆասթ Բանկ
7%
"Լույսեր" ՓԲԸ
6%
Այլ
8%
Վարկանիշ
AAA
4,3%
AA+
25%
BBB
4,3%
BBB-
12,4%
BB+
24,1%
BB
9%
BB-
20,9%
Ինչու ներդրումներ կատարել "Գլոքալ" ՓԲԸ-ի կողմից կառավարվող ֆոնդերում
8 տարվա փորձ
Հիմնադրվել է 2017 թվականին, դառնալով Հայաստանում առաջինը ակտիվների կառավարման ոլորտում
Բարձր եկամուտ
Ապահովում է բանկային ավանդներից բարձր եկամտաբերություն
Ակնթարթային իրացվելիություն
Կարող եք ցանկացած պահի վաճառել ձեր ունեցած փայերը և դուրս գալ ֆոնդից
Բարենպաստ հարկային դաշտ
Հարկի տոկոսադրույքն ընդամենը ԶԱԱ-ի 0.01%-ն է: Օտարերկրյա ներդրողները չեն վճարում մուտքի կամ ելքի հետ կապված որևէ հարկեր:

«Գլոքալի համապարփակ մոտեցման շրջանակներում կիրառում ենք ապագայի զարգացումների կանխատեսման մեր կողմից հատուկ մշակված մոդելներ և ռիսկի դինամիկ գնահատման համակարգեր՝ ռեպո գործարքների տոկոսադրույքների, պետական պարտատոմսերի եկամտաբերության և ներգրավվող ու տեղաբաշխվող միջոցների տոկոսադրույքների սպրեդի վերլուծության հիման վրա, ինչը հնարավորություն է ընձեռում ռիսկերի արդյունավետ կառավարման հետ մեկտեղ ապահովել առավելագույն եկամուտ:»
Տիգրան Գևորգյան
Ներդրումների գծով տնօրեն
10 տարվա փորձ արժեթղթերի պորտֆելի կառավարման ոլորտում
Օգտակար տեղեկատվություն
Ովքե՞ր կարող են օգտվել ՌՈՔ Կապիտալի բրոքերային ծառայություններից:
18 տարեկանից բարձր Հայաստանի ռեզիդենտ կամ ոչ ռեզիդենտ հանդիսացող անձինք: 18 տարեկանը չլրացած անձանց համար անհրաժեշտ է ծնողի կամ օրինական խնամակալի համաձայնությունը:
Կարո՞ղ է Հայաստանի ոչ ռեզիդենտը օգտվել փաթեթի կառավարման ծառայություններից:
Այո։ Եթե ոչ ռեզիդենտը բավարարում է համապատասխանության (compliance) կանոնակարգերի չափանիշներին, նա կարող է դառնալ փաթեթի կառավարման գծով հաճախորդ:
Ինչպե՞ս համալրել բրոքերային հաշիվը:
Ձեր բրոքերային հաշիվը կարող եք համալրել բանկային փախանցման միջոցով կամ գործընկեր բանկերից որևէ մեկի մասնաճյուղում: Տարբեր արժույթներով փոխանցումների համար հաշիվների տվյալները կարող եք գտնել մոբայլ հավելվածի Հաճախորդի պրոֆիլ > Հաշիվ բաժնում:
Հրաժարում պատասխանատվությունից
Առաջարկվող ներդրումային ֆոնդերը կառավարվում են՝ ակտիվների գրանցված կառավարիչ հանդիսացող “Գլոքալ” ՓԲԸ-ի կողմից: «Արմբրոկ» ԲԲԸ-ն գործում է բացառապես որպես նշված ֆոնդերի վաճառքի գործակալ, չի տրամադրում ներդրումային խորհրդատվություն և չի կառավարում ֆոնդերը: Ներդրումային բոլոր որոշումների և ֆոնդերի կառավարման ու արդյունավետության համար ողջ պատասխանատվությունը կրում է “Գլոքալ” ՓԲԸ-ն: «Արմբրոկ» ԲԲԸ-ն որևէ պատասխանատվություն չի կրում՝ նշված ֆոնդերում ներդրումներ կատարելու արդյունքում կրած վնասների կամ ստացած շահույթի համար:
Ցանկացած ֆոնդերում ներդրումների կատարումը ենթադրում է ռիսկեր՝ ընդհուպ մինչև ներդրված գումարի հնարավոր կորուստը: Նախկինում ստացած արդյունքները ապագա արդյունքների երաշխիք չեն: Նախքան ներդրումներ կատարելը ներդրողները պետք է ուսումնասիրեն ֆոնդերի ներդրումային նպատակները, նրանց առնչվող ռիսկերը, վճարները և ծախսերը: Ֆոնդերի մասին նշված տեղեկությունները հասանելի են ֆոնդերի կանոններում, որոնք կարելի է ստանալ “Գլոքալ” ՓԲԸ-ում կամ “Արմբրոկ” ԲԲԸ-ում: Խնդրում ենք ուշադիր ծանոթանալ ֆոնդերի կանոններին: