Վայ։ Ինչ-որ բան սխալ է

Մենք չկարողացանք ուղարկել ձեր հաղորդագրությունը: Խնդրում ենք ստուգել մուտքագրված տվյալները և կրկին փորձել: Եթե խնդիրը մնում է, կապնվեք մեզ հեռախոսով կամ էլ.փոստով.

Հայկական սուվերեն ֆոնդ
Ֆոնդի ակտիվները հիմնականում ներդրվում են Հայաստանի սուվերեն եվրապարտատոմսերում: Թողարկողի նույն դասի արժեթղթերում ներդրումները չեն կարող գերազանցել ակտիվների 60%-ը, բացառությամբ այն դեպքերի, երբ ֆոնդի ընդհանուր ակտիվների գումարը պակաս է 1 միլիոն ԱՄՆ դոլարից:

+11%Միջին տարեկան եկամտաբերություն

  • 100,000 USD
  • Նվազագույն ներդրում
  • Ռիսկ
  • 1 տարի և ավելի
  • Հորիզոն

Հիմնադրամի արդյունավետություն

MTD3m6mYTD1y2021202220232024Ստեղծման օրից
0%+4%+5.06%+4.95%+7.63%0%0%0%+6.31%+9.57%
Ամբողջական տարբերակ
Տարվա փոփոխՏարիՀնվՓտվՄրտԱպրՄյսՀնսՀլսՕգսՍեպՀոկՆոյԴեկ
2025
0.6%
1.6%
0.1%
6.31%
2024
-0.1%
0.9%
0.4%
0.7%
1.6%
1.5%
-0.6%
0.1%
-0.1%

Հայկական դոլարային սուվերեն եվրապարտատոմսերի ֆոնդ

Նկարագրություն

Ֆոնդի ակտիվները հիմնականում ներդրվում են Հայաստանի սուվերեն եվրապարտատոմսերում: Թողարկողի նույն դասի արժեթղթերում ներդրումները չեն կարող գերազանցել ակտիվների 60%-ը, բացառությամբ այն դեպքերի, երբ ֆոնդի ընդհանուր ակտիվների գումարը պակաս է 1 միլիոն ԱՄՆ դոլարից:

Ռազմավարություն

Ֆոնդը պորտֆելի ակտիվների աճ է ապահովում՝ ավելի ցածր տոկոսադրույքներով ներգրավված կարճաժամկետ միջոցները բարձր եկամտաբերությամբ միջնաժամկետ և երկարաժամկետ պետական պարտատոմսերում ներդնելու շնորհիվ, ինչը հնարավորություն է ընձեռում զգալիորեն ավելացնել ներդրված կապիտալի եկամտաբերությունը: Ակտիվների վերաֆինանսավորումն իրականացվում է ՀՀ առևտրային բանկերի հետ ռեպո պայմանագրերի կնքմամբ՝ առավելագույնս օգտվելով Հայաստանի մակրոտնտեսական բարենպաստ միջավայրից:

Տեղեկություններ ֆոնդի մասին

Հիմնական տվյալներ

Ներդրման պայմաններ

Հիմնական կազմակերպություններ

Հիմնական ցուցանիշներ

Ֆինանսական Ցուցանիշներ

Արժեթղթերի պորտֆելի կառուցվածքը

Ակտիվների տեսակները
  • 97,1%

    Պետական պարտատոմսեր

Ոլորտներ

  • Պետական ​​եվրապարտատոմսեր

    100%

Թողարկողներ

  • ՀՀ Կառավարություն

    100%

Աշխարհագրություն
  • 100%

    Հայաստան

Ակտիվների արժույթներ
  • 100%

    USD

Մարման ժամկետ
  • 0-5 տարի

    69%

  • 5-10 տարի

    31%

Վարկանիշ
  • BB-

    100%

Ինչու ներդրումներ կատարել "Գլոքալ" ՓԲԸ-ի կողմից կառավարվող ֆոնդերում

Գլոքալի համապարփակ մոտեցման շրջանակներում կիրառում ենք ապագայի զարգացումների կանխատեսման մեր կողմից հատուկ մշակված մոդելներ և ռիսկի դինամիկ գնահատման համակարգեր՝ ռեպո գործարքների տոկոսադրույքների, պետական պարտատոմսերի եկամտաբերության և ներգրավվող ու տեղաբաշխվող միջոցների տոկոսադրույքների սպրեդի վերլուծության հիման վրա, ինչը հնարավորություն է ընձեռում ռիսկերի արդյունավետ կառավարման հետ մեկտեղ ապահովել առավելագույն եկամուտ:

Մարինե Զախարյան

Գլխավոր գործադիր տնօրեն

Ավելի քան 10 տարվա փորձ ակտիվների կառավարման բնագավառում

Օգտակար տեղեկատվություն

Հրաժարում պատասխանատվությունից

Առաջարկվող ներդրումային ֆոնդերը կառավարվում են՝ ակտիվների գրանցված կառավարիչ հանդիսացող “Գլոքալ” ՓԲԸ-ի կողմից: «Արմբրոկ» ԲԲԸ-ն գործում է բացառապես որպես նշված ֆոնդերի վաճառքի գործակալ, չի տրամադրում ներդրումային խորհրդատվություն և չի կառավարում ֆոնդերը: Ներդրումային բոլոր որոշումների և ֆոնդերի կառավարման ու արդյունավետության համար ողջ պատասխանատվությունը կրում է “Գլոքալ” ՓԲԸ-ն: «Արմբրոկ» ԲԲԸ-ն որևէ պատասխանատվություն չի կրում՝ նշված ֆոնդերում ներդրումներ կատարելու արդյունքում կրած վնասների կամ ստացած շահույթի համար:

Ցանկացած ֆոնդերում ներդրումների կատարումը ենթադրում է ռիսկեր՝ ընդհուպ մինչև ներդրված գումարի հնարավոր կորուստը: Նախկինում ստացած արդյունքները ապագա արդյունքների երաշխիք չեն: Նախքան ներդրումներ կատարելը ներդրողները պետք է ուսումնասիրեն ֆոնդերի ներդրումային նպատակները, նրանց առնչվող ռիսկերը, վճարները և ծախսերը: Ֆոնդերի մասին նշված տեղեկությունները հասանելի են ֆոնդերի կանոններում, որոնք կարելի է ստանալ “Գլոքալ” ՓԲԸ-ում կամ “Արմբրոկ” ԲԲԸ-ում: Խնդրում ենք ուշադիր ծանոթանալ ֆոնդերի կանոններին: